Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Համերգը կազմակերպվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, ՌԴ մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կողմից։
ՌԴ դեսպանատանից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Նա ընդգծել է Կոմիտասի բացառիկ դերը հայկական ազգային երաժշտական բանահյուսության վերականգնման ու զարգացման գործում։
Համերգին մասնակցում էին Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և այլք։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում