Մշակույթ 09:00 23/09/2019 Հայաստան

«Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր»

Հրատարակվել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանի «Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր» գիրքը, ուր առաջին անգամ հրատարակվել են բանաստեղծի գործունեությունն արտացոլող մինչ այս անտիպ շուրջ 60 փաստաթղթեր: Panorama.am-ը զրուցել է պատմաբանի հետ։

Panorama.am -Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Թումանյանին և ի՞նչ բացահայտումներ, անակնկալներ եղան Ձեզ համար,, որ փոխանցել եք նաև ընթերցողին։

Հ. Սուքիասյան- Ինչպես շատ-շատերը, ես նույնպես մանկուց առանձնահատուկ սեր եմ տածել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հանդեպ, հափշտակությամբ կարդացել նրա հեքիաթները, բանաստեղծությունները, պոեմներն ու քառյակները: Արդեն ուսանողական տարիներին առիթ ունեցա ընթերցել նաև նրա հրապարակախոսական հոդվածները, նամակներն ու ելույթները, ինչը հնարավորություն տվեց նորովի բացահայտել Թումանյանին: 

2007 թվականից Հայաստանի ազգային արխիվում կատարած գիտահետազոտական աշխատանքների ընթացքում ինձ հանդիպել են Թումանյանի հասարակական բազմաշերտ գործունեությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, որոնց զգալի մասը, ինչպես պարզեցի, անտիպ էր: Ամենայն հայոց բանաստեղծի և նրա ստեղծագործությունների հանդեպ ունեցած անսահման սերը պատճառ է հանդիսացել, որպեսզի հավաքեմ, ծանոթագրեմ դրանք՝ ապագայում հրատարակելու նպատակով: 

Գուցե՞ այստեղ որոշակի դեր ունի նաև Մեծ բանաստեղծի կրտսեր հայրենակիցը հանդիսանալու հանգամանքը: Որոշ փաստաթղթերի վերծանությունը շաբաթներ է տևել: Անցած տասնամյակում առիթ եմ ունեցել հայտնաբերածս փաստաթղթերից որոշների մասին հաղորդումներ ներկայացնելու Հովհաննես Թումանյանին նվիրված գիտաժողովների ժամանակ: Բանաստեղծի ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև պատմաբան ու գրականագետ գործընկերներիս հորդորները առիթ հանդիսացան, որպեսզի ի մի բերեմ և հրատարակության պատրաստեմ հավաքածս փաստաթղթերը: Արդյունքում Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խմբագրությամբ լույս աշխարհ եկավ իմ կազմած «Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր» խորագրով փաստաթղթերի սույն ժողովածուն: 

Այն հրատարակության պատրաստելիս ինձ համար մի շարք բացահայտումներ եղան: Դրանցից մեկն այն է, որ Հովհաննես Թումանյանը հանդիսացել է նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առաջին դիվանագետներից մեկը. 1918 թ. հուլիսի 1-ին Սամսոն Հարությունյանի ղեկավարած պատվիրակության կազմում թուրքերի հետ բանակցելու նպատակով նա մեկնել է Բաթում: Այդ փաստաթղթերը հիմք հանդիսացան մինչ այս չուսումնասիրված նշյալ խնդրի վերաբերյալ առանձին հոդված պատրաստելու համար:

Panorama.am –Ի՞նչ նոր բան կիմանանք Հովհաննես Թումանյանի մասին։

Հ. Սուքիասյան- Գրքում հրատարակված թվով 59 փաստաթղթերը նոր տեղեկություններ են պարունակում Հովհաննես Թումանյանի կյանքի, հասարակական բազմաշերտ գործունեության (այդ թվում՝ Հայ հայրենակցական միությունների միության կենտրոնական խորհրդի և Հայաստանի օգնության կոմիտեի հիմնադրման ու գործունեության), նրա հիսնամյակի և վաթսունամյակի տոնակատարությունների, ստեղծագործությունների տպագրության, տարածման, հետմահու ստեղծագործությունների գնահատմանխնդրի վերաբերյալ: Ժամանակագրական տեսակետից դրանք վերաբերում են 1918–1929 թվականներին և տեղ չեն գտել գրողի 10 հատորանոց երկերի լիակատար ժողովածուի բուն տեքստում և ծանոթագրություններում: 

Այս փաստաթղթերը լրացնում են բանաստեղծի ԵԼԺ-ում հրատարակված վավերագրերի տեղեկությունները՝  նոր մանրամասներ բացահայտելով նրա հանրօգուտ գործունեության վերաբերյալ: 

Տեսնում ենք, թե հայության համար ճակատագրական ժամանակահատվածում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական փուլում և հաջորդ տարիներին Թումանյանը, ով անբուժելի հիվանդությամբ էր տառապում, ինչպիսի գերմարդկային ջանքեր էր գործադրում արևելահայության բեկորները պահպանելու, հայ գաղթականների անհամար կարիքները դարմանելունպատակով:

Panorama.am- Հիմնականում ո՞ր շրջանակներում ավելի շատ տարածում կգտնի՝ ուսումնասիրողների, գրականագետների, բանասերներ....

Հ. Սուքիասյան- Փաստաթղթերի սույն ժողովածուն առաջին հերթին ուղղված է բանասերներին ու պատմաբաններին, Հովհաննես Թումանյանի կյանքը, հասարակական գործունեությունն ու ստեղծագործությունների պատմությունը հետազոտողներին: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր թումանյանասեր այս փաստաթղթերն ընթերցելիս բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ կհայտնաբերի Ամենայն հայոց բանաստեղծի մասին, իր համար նորովի կբացահայտի նրան: Ուստի հույս ունեմ, որ այս գիրքն ընթերցողների համեմատաբար մեծ լսարան կունենա:

Panorama.am-Շնորհակալություն։

 

Լուսանկարները՝ Հ. Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}