Տեղեկատվություն պետք է տրամադրվի, թե ու՞մ են վերադարձվում գումարները. Թանդիլյան
Խորհրդարանն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները։ Օրակարգում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծն է, որն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։
Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի դեբետային գումարների հետստացման դեպքում սահմանաչափը 20 մլն-ից մինչև 40 մլն, ինչը հնարավորություն կտա պարզեցված ընթացակարգ կիրառել մինչև 40 մլն դեբետային գումարների հետ վերադարձման նկատմամբ։
Դավիթ Անանյանը նշեց, որ օրինագծի ընդունման, ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դեմ արտահայտվելով օրենքի նախագծին՝ ասաց. «Պնդում եմ, որ ձեզ հետ միասին պետք է կայացնենք որոշում՝ դադարեցնելու այս քվեարկությունը և հրապարակելու առնվազն փակ ռեժիմով, տեղեկացնելու, թե ովքեր են այն տնտեսվարողները, այդ գումարներն ու՞մ են վերադարձվում»։
Թանդիլյանն ընդգծեց, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի պատգամավորներին քվեարկությունից առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Օրինագծի ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը. ՊԵԿ նախագահ
- Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան