Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Վարչապետն ինքնակայացման խնդիր ունի եւ փորձում է կայանալ ոչ թե արված գործով, այլ թշնամի փնտրելով և բոլորովին կապ չունի՝ լրագրողներն են, եկեղեցին է, նախկին պաշտոնյաներն են...Սա նոր երեւույթ չէ».- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ամերիկյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին ասել է հոգեբան, «Մադաթյան հոգեբանական կենտրոն»-ի հիմնադիր Միհրդատ Մադաթյանը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին, հայտարարել էր. «Եվ երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։
«Հիմա կտեսնենք, որ Ամուլսարի բնապահպաններն էլ կհայտարարվեն թշնամի, կհայտարարվի, որ նրանք աղմկում են, որ հեղափոխությունը փչացնեն»,- նկատեց հոգեբանը։
Միհրդատ Մադաթյանի խոսքով, թեև դե յուրե Փաշինյանն է երկրի ղեկավարը, բայց երկրի անվտանգության խնդիրների համատեքստում դժվար է նրա մասին խոսել. «Մարդուն, որը լավ չի պատկերացնում երկիրը, հայրենիքի գաղափարը, Արցախը, մարդուն, որն անպատեհ հայտարարություններ է անում, օրինակ.«Արցախը Հայաստանն է, և վերջ», որի համար վաղը մենք ենք պատասխան տալու, ես չեմ կարող վստահել երկրի անվտանգությունը։ Մեր անվտանգության երաշխավորները մեր զինվորներն են, մեր սպաներն են»։
Ըստ հոգեբանի, Փաշինյանի վերջին հանդիպումը զոհված զինծառայողների մայրերի հետ և այն փաստը, որ նա առաջնահերթությունը տալիս է Մարտի 1-ի զոհերին, նույն բանն է փաստում. «Երկրի ղեկավարը նման բան չի կարող անել, նա ժողովրդի ինչ-որ մասի ղեկավարն է, որը, այսօր կասկածելի է, թե մեծամասնությունն է, թե՞՝ ոչ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
- Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան
- Արա Զոհրաբյան. Եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը կասկածի տակ են դնում բարի նպատակները
- Փաշինյանը Վանեցյանի հայտարարությունը համարում է անարգանք