Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը
Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին երկար տարիներ եղել է շքեղ մուգ մազերով, բայց վերջերս նա որոշել է փոխել մազերի կտրվածքը։ inforeactor.ru-ն գրում է, որ դերասանուհին ամբողջությամբ փոխել է իր տեսքը, ինչը ցնցել է երկրպագուներին։ Մոնիկա Բելուչին Միլանում մասնակցել է Նորաձևության շաբաթվա շրջանակում կայացած միջոցառմանը, այցելել Dolce&Gabbana նորաձևության տան ցուցադրությանը, տեղադրել համապատասխան լուսանկարը Ինսթագրամի իր էջում։
Հոլիվուդյան աստղը մազերի կտրվածքը գրավել է հանդիսատեսի ուշադրությունը։ Մոնիկա Բելուչին Ինսթագրամում գրել է, որ սա իր նոր տեսքն է։