Ռուսաստանում ցուցադրվել է ռուս զինվորի կողմից Գյումրիում կատարած ոճրագործության մասին պատմող ֆիլմը
Սեպտեմբերի 21-ին Յալտայի միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան: Հեղինակներն այս ցուցադրումը նվիրել են Հայաստանի անկախության օրվան:
«Խորհրդանշական էր, որ Հայաստանի անկախության (ինքնորոշման) օրը ցուցադրվեց հայկական ֆիլմը Ռուսաստանում, որը պատմում է 2015 թվականին ռուս զինվորի կողմից Գյումրիում կատարած ոճրագործության մասին: Ռուս և օտարերկրացի հանդիսատեսը ցնցված էր հեղինակային նման մեկնաբանութունից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ազատյանը։
Ֆիլմը Հայաստանում էկրան կբարձրանա սեպտեմբերի 27-ից, բոլոր կինոթատրոններում:
Ֆիլմի հիմքում ռուս զինվորի (Վալերի Պերմյակով) կողմից 2015թ. Գյումրիում կատարած ոճրագործությունն է, որի զոհը դարձավ Ավետիսյանների մի ողջ ընտանիք։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019թ. Ռոտտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում։