Ռուդենկո. ՌԴ նախագահը ծրագրում է հոկտեմբերի 1-ին այցելել Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմապլան դաշնակցության ամրապնդման ուղով։ Պահպանվում է բարձր ու բարձրագույն մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությունը: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,- ասել է Ռուդենկոն՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված ընդունելության ժամանակ։