ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Armenian Assembly հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համատեղ նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր, որով ազդարարվել է Armenia Guide հավելվածում ՎՏԲ-Հայաստան բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտի ներդրման համատեղ աշխատանքների սկիզբը։ Հուշագիրը ստորագրվել է մամուլի ասուլիսի ընթաքցքում։
Վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը Armenia Guide հավելվածում հասանելի կդառնա արդեն 2020 թվականին:
Նշենք, որ գործարար և մշակութային նախաձեռնությունների աջակցության Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին ներկայացվել էր Բելոռուսի Մինսկ քաղաքում կայացած «ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսին նվիրված Visa-2019 նորարարական ֆորումի» շրջանակներում կազմակերպված մրցույթին և զբաղեցրել էր առաջին տեղը՝ որպես լավագույն նորարարական ստարտափ նախագիծ:
Armenia Guide հավելվածի հիմքի վրա մշակված «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ճանաչվել է լավագույնը` ԱՊՀ երկրների և Վրաստանի մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացմանն ուղղված, ինչպես նաև Visa միջազգային վճարային համակարգում նորարարական լուծումներ առաջարկող նախաձեռնությունների միջև:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը նշել է՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աջակցում է հետաքրքիր գաղափարներին և առաջարկություններին, առավել ևս, երբ հարցը վերաբերում է ստարտափերին` նորաստեղծ բիզնեսի զարգացմանն աջակցելը՝ մեր առաջնահերթություններից է: Armenia Guide հավելվածում մեր վիրտուալ տուրիստական քարտերի միջոցով զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կատարել դրամական փոխանցումներ արտերկրից և միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից: Այս նախագիծը միտված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ծավալի ավելացմանը և ծառայությունների ամբողջական ցանկի մատուցման արդյունքում տուրիստական ծառայությունների դիվերսիֆիկացմանը:
Armenian Assembly հասարակական կազմակերպության հանրային խորհուրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը պատմել է. «Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների ճանաչել մեր երկիրը։ Վիրտուալ քարտի շնորհիվ հաճախորդներն արագ և առանց խնդիրների գրեթե մի քանի գործողությամբ կկարողանան ամրագրել թատրոնի և տարբեր միջոցառումների տոմսեր, անցկացնել լավ ժամանակ և ունենալ ավելի շատ լավ հիշողություններ»:
Արդեն 2020 թվականից Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին հասանելի կլինի Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային բազմարժույթային քարտը, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։ Վիրտուալ քարտը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին և բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և պրոդուկտների (կինոյի տոմս, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, շրջագայություններ և այլն) համար, անմիջապես ձևակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացում` հավելվածից կատարվող վիդեո զանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին և վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս՝ ստանալ արտարժույթի փոխարկման արտոյալ պայմաններ։ Իրականացված գործարքների համար օգտատերերը կարող են նաև կուտակել բոնուսներ՝ հետագայում դրանք գործընկերային ապրանքների և ծառայությունների փոխանակման հնարավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան