Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան
ԱՄՆ-ում տեղի ունեցած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկեղեցու ներքին գործերին չխառնվելու մասին հարցին, հայտարարել է.
«Երբ մենք օրինակ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցիան ի՞նչ է,. «Դե եկեք էս կառավարության ողնաշարը կոտրենք»։
Երբ ասում ենք, դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե եկեք էս կառավարության ոտի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելիներս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես ընկալել են, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։
Եվ երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։