Հասարակություն 13:42 23/09/2019 Հայաստան

Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց

«Վայոց Ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջին՝ իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդ՝ մեղավորությունը բարդի սպայի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը մասնակցում էր կառավարության դեմ իրականացավող ակցիայի։

Ակցիայի մասնակիցները պահանջում են  սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված  փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործի ամբողջական, արդար քննություն։

Նա նշեց, որ այսօր չի ուզում ոչ մեկին արդարացել, ոչ էլ դատապարտել, ընդամենը ցանկանում են արդար քննություն, որը Վայոց ձորի ոստիկանության կողմից չի իրականացվում. «Վկային ահաբեկում են, վկան ահազանգում է, ոստիկանությունն արձագանքում է 40 րոպե հետո։ Մարզպետի շքախումբը եղել է հարբած վիճակում, ինչը ոչ մի տեղ չի արձանագրվում, իրենցից ոչ մեկին չեն տարել դատաբժշկական փորձաքննության։  Արա Մшխիթարյանի հետ եղել են երկու սպա, ստացել են մարմնական վնասվածք։ Կանչել են դատաբժիշկ, դատաբժիշը չի արձագանքում։ Իսկ ամենավերջին փաստն այն է, որ դեպքից չորս օր հետո նոր բոլորն արձագանքում են, իսկ այսօր Արա Մխիթարյանը կռիվ է տալիս իր կյանքի համար, ապրելու հնարավորությունը 1 տոկոս է»։

Կ.Հակոբյանն ասաց, որ բացի սպաներից, կա ականատես, որը ցուցմունքում գրել է իր տեսածը, ինչից հետո սկսել են տվյալ անձնավորությանն ահաբեկել։

«Մենք չենք հերքում, որ խմած են եղել, բայց իրենք էլ են խմած եղել։ Մենք պահանջում ենք, որպեսզի արդար քննություն իրականացվի համապատասխան մարմինների կողմից, կոչ ենք անում դատախազին, Հայաստանի ոստիկանապետին իրենց անմիջական հսկողության տակ վերցնել գործի քննությունը, որովհետև չենք հավատում Վայոց Ձորի ոստիկանությանը»,- ասաց պահեստազորի փոխգնդապետը։

Նա նշեց, որ նախորդ իշխանության ժամանակ էլ եղել են դեպքեր սպաների հետ կապված. «Հին բարքերը գալիս են նոր Հայաստա՞ն, թե տարբերություն չկա՝ հին Հայաստան, նոր Հայաստան։ Եթե մարդիկ ուզում են ինքնահաստատվել, թող գնան սահմաններում կանգնեն։ Իրենց կեսից շատը մարզպետի գլխավորությամբ չեն ծառայել, թող գնան, սահմանամերձ շրջան է, գոնե երկու ամիս սահման պահեն ու հասկանան սպայի ու զինվորականի ղադրը, ոչ թե քարով բռնեն...»։ 

Ակցիայի մասնակից պահեստազորի սպա, «Իրավունքի սահման» ՍՊ տնօրեն  Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ հեղափոխությունն արժեհամակարգի փոփոխություն է ենթադրում, բայց «ներողության, այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց»։

«Սա էլ երկրորդ դեպքն է այս իշխանության օրոք։ Նախորդն էլ կապված է Կոտայքի մարզպետի եղբոր կողմից սպայի նկատմամբ, որի առնչությամբ իրականացվող քրեական գործով տասնյակ միջնորդագրերը, դիմումները  պատասխան չեն ստանում,  կոծկվում է։ Էլի ծեծ, բռնություն։
Ո՞ւր ենք սենց գնում, շատ հեռու չենք գնացե՞լ։  Չէ որ սա ալիքի նման տարածվում է ներկայումս ծառայություն իրականացնող սպաների վրա»,- նշեց Գ. Հովհաննիսյանը։

Նա համոզված է, որ կոծկվելու է, դեռ ավելին, գտնվելու են փաստեր, որ իբրև թե այդ սպան սադրել է, մեջքին կան չար, սև ուժեր կանգնած։

«Սա է մեր իշխանությունը, մենք սրա համա՞ր կանգնեցինք այս մարդկանց  կողքը։ Եթե մենք սխալվել ենք, մեր սխալը կուղղենք»,- ասաց պահեստազորի սպան։

Նա նշեց, որ շատերն էին այսօր ուզում իրենց հետ մասնակցել ակցիային, սակայն այդպես հակառակորդի ջրաղացին ջուր կլցնեն, դեռ սպասում են, տեսնեն՝ ինչ են անում, ինչ է լինելու։

«Նախորդների հետ  չեմ ուզել աշխատել, որովհետև համակարգը բացակայում էր, իսկ հիմա համակարգը քանդվում է բոլոր բնագավառներում։ Ո՞ւր ենք սենց գնում», -ասաց Գ. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք  ծեծի են ենթարկել սպաների: Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված սպան շտապ վիրահատվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին, ինքն այդ ժամին տանն է եղել, շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում տուն։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}