Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների:
ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված սպան շտապ վիրահատվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Զինվորականն այժմ հիվանդանոցում է։
Չնայած սոցցանցերում մարզպետի հրաժարականի մասին պահանջներին, Տրդատ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան