Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։
«Ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօրվա նիստում մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ անհիմն է։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասել էր՝ իրենք ամեն նիստին բարձրաձայնում են, որ անձի առողջությունը վատթարանում է, ինչի մասին հայտնում են բժիշկները։
«Եթե նախկինում ընդամենն ասում էին՝ առողջության հետ կապված խնդիր կա, հիմա բժիշկները բարձրաձայնում են, որ խափանում կալանավորումը խոչընդոտում է, որպեսզի անձը հնարավորինս արդյունավետ կարողանա բուժում ստանալ»,- նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան