Դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցու դին դուրս է բերվել շփման գծից
«Երեկ կողմերի համաձայնությամբ ու խնդրանքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մասնակցել է շփման գծում զոհված անձի մարմնի դուրսբերման գործողությանը»,-Panorama.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ խոսքը Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի մասին է, ով Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում է ծառայել։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահել էր հատուկ նշանակության բրիգադի
- Ադրբեջանական կողմը հրապարակել է դիվերսիոն փորձի ժամանակ սպանվածի անունը
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին