Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լուրջ չի ընդունում դեմոկրատների սպառնալիքը»՝ նրա դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի կուլուարներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հուլիսին իր և Ուկրաինայի նախագահի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ: Այս զրույցի ընթացքում, ըստ Wall Street Journal-ի, Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա՝ պահանջելով հետաքննություն անցկացնել իր ապագա հակառակորդի՝ 2020-ի ընտրություններում առաջադրված Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այս մասին գրում է euronews-ը։
«Մենք հիանալի հեռախոսազրույց ենք ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Դա բոլորը գիտեն: Դեմոկրատները հերթական անգամ սկսում են կախարդների որս ... Այժմ Բայդենը խնդիր ունի ... Բայդենի արածն ամոթ է, նրա որդու արածը՝ ևս։ Նա փող էր վերցրել Ուկրաինայից... Երբ մենք համագործակցում ենք մի կողմի հետ, մենք ակնկալում ենք, որ այն արդար կխաղա: Շատ կարևոր է խոսել կոռուպցիայի մասին: Եթե դուք չեք խոսում կոռուպցիայի մասին, ինչո՞ւ եք փող տալիս երկրին, որը, ձեր կարծիքով, կոռումպացված է», - մասնավորապես ասել է Թրամփը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել հավանականությունը՝ հրապարակել Զելենսկու հետ հուլիսյան զրույցի ամբողջական տեքստը՝ վերջ տալու ԶԼՄ-ների մեղադրանքներին, ըստ որոնց նա «ութ անգամ համոզել է Զելենսկուն» աջակցելու իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, որը պաշտպանում էր Ուկրաինայում դատավարության անցկացումը՝ կապված ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա որդու հետ:
Նշվում է, որ Հանթեր Բայդենը Ուկրաինայի խոշորագույն մասնավոր գազային ձեռնարկություններից Burisma Group-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել, որը Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ Կիևից պահանջել է խիստ հակակոռուպցիոն քաղաքականություն ու պահանջել է գլխավոր դատախազի հրաժարականը, որը, ի թիվս այլի, հետաքննում էր նաև Burisma-ի գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում