Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է նաև հայ ռազմագերիների հարցը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:
Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել էց զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:
Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահել էր հատուկ նշանակության բրիգադի
- Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
- Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
- Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն
- Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
- Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
- Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
- Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա