Չապլինի մասին ֆիլմ է նկարահանվելու
Չարլի Չապլինի թոռնուհին՝ Կարմենը, գրում է նրա մասին ֆիլմի սցենար․ ֆիլմը ստանալու է «Չարլի Չապլին, աշխարհի մարդը» անվանումը։ Երկրորդ սցենարիստն է լինելու Ամաիյա Ռեմիրեցը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմելու է, թե ինչպես Չապլինը դարձավ իր ժամանակներում Հոլիվուդի գլխավոր արտիստներից մեկը իր գնչուական ծագման պրիզմայով։ Ֆիլմում լինելու են նրա մերձավորների հետ հարցազրույցներ, անիմացիոն ցուցադրություններ և կատակերգուի ֆիլմերից հատվածներ։
«Չարլի Չապլինը ինքնուս երաժիշտ էր, և դա շատ գնչուական էր։ Դա արտացոլվում է նրա հումորում, պատմությունները պատմելու եղանակներում՝ միախառնելով ողբերգությունն ու հումարը»,- ասել է Կարմեն Չապլինը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան