Քաղաքական 11:19 24/09/2019 Հայաստան

Դեպի աղետ տանող ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝  դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։

Ինչպես փակել ճանապարհը
Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ. սա նորմալ է՝ հանրությանը դրական ուղերձներ հղելու առումով։  Կարող է նույնիսկ ինքը հավատալ դրանց։ Իշխանության դեմ աշխատողները կարող են իրենց հերթին բերել 100 կամ 1000 հակափաստարկ. դա նույնպես ընթացիկ, բնական պրոցես է։ Եվ, մեծ հաշվով, դժվար է ընթացիկ կյանքում որոշել՝ ով է ավելի ճիշտ, ով՝ սխալ։ Դրանք ընդամենը հարցեր են, տեսակետներ են։

Փոխարենը՝ կա մի փոքր, բայց ամենակարևոր հարցերի խումբ, որտեղ սխալը աննորմալ թանկ գին ունի կամ կարող է ունենալ պետության համար։ Իսկ երբ հանրության գիտակից հատվածում ուժգնանում  է կասկածը՝ արդյո՞ք սխալներն արվում են չիմացությամբ, թե միտումնավոր, ապա դեպի աղետ ճանապարհը դառնում է ահագնացող  հարթ, լուսավոր։

Հինգ հարց, որ կարող է բերել աղետի
1. Հնարավոր խոշոր վրիպումներն անվտանգության համակարգում. արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմի վտանգը կանխելու համար։ Ամե՞ն ինչ ենք անում սառը և հաշվարկված, թե՞ ասուլիսից ասուլիս՝ փոխում ենք շեշտադրումները։

2. Հնարավոր խոշոր սխալներն արտաքին քաղաքական վեկտորում. արդյո՞ք մենք բացառում ենք հակառուսական թակարդում հայտնվելը։ Բավարար պարզ և բավարար հստակ ձևակերպվա՞ծ է մեր դիրքորոշումը՝ ՌԴ-ում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում՝ Հայաստանը չի փոխելու իր անվտանգության համակարգը և չի հայտնվելու հակառուսական կոալիցիաների տրամադրությունների տիրույթում։
3.   Հնարավոր խոշոր սխալները տնտեսության մեջ. արդյո՞ք հաշվարկված է, որ այսօրվա գործելաոճը և առաջարկվող որոշ օրինագծեր չեն բերելու տնտեսությանն էական ռիսկեր, այդ թվում՝ կապիտալի անվերահսկելի արտահոսքով, անշարժ գույքի շուկայի փլուզումով, ներդրումների իսպառ բացակայությամբ։
4. Հնարավոր խոշոր սխալը իրավական նիհիլիզմի դրսևորումներով. արդյո՞ք բոլորին բանտերով սպառնալը չի բերելու երկրում անվերահսկելի ռեպրեսիվ մեքենայի գործարկմանը, որից պետությունները դուրս են գալիս միայն թանկ գին վճարելով։
5. Հնարավոր խոշոր սխալը՝ ժամանակի վատնման առումով. արդյո՞ք չկա տպավորություն, որ մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակ՝ երկրի խորքային մոդեռնիզացիայի և էական բարեփոխումների համար։ Պատկերացումների պարզունակությամբ, բանտային մոլուցքով և պլեբսի ականջին հաճելի օրակարգով չե՞նք   տապալում կարևորը՝ երկրի խելամիտ առաջընթացը։ Չե՞նք կորցնում մեր՝ առանց այն էլ սակավ մրցակցային առավելությունները։
Այս կետերից յուրաքանչյուրը կարող է տանել բարդ խնդրի։ Իսկ դրանցից միաժամանակ մի քանիսի առկայությունը՝ ուղղակի մեծ աղետի։ Այսօր միտումնավոր չեմ բացում այս կետերը, չեմ մանրամասնում դրանք՝ թողնելով առաջիկային, բայց դա անպայման արվելու է։

Խնդիրը բարդանում է նաև իշխանությունների բացառիկ տեսակով։ Իրականում «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով. մենք գործ ունենք մեկ հոգու իշխանության հետ, և որպես դրա առաջին հետևանք՝ այն բացառիկ փակ իշխանություն է, որպես երկրորդ հետևանք՝ այն բացառիկ անկանխատեսելի իշխանություն է։  Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ ու մեր հաշվարկներն անենք՝ այս փաստն ի գիտություն ընդունելով։ Ի դեպ, միտումները՝ է՛լ ավելի միակամ, է՛լ ավելի փակ և է՛լ ավելի անկանխատեսելի իշխանությունն է։ Լայվը կամ ասուլիսը դարձել է պատուհաս երկրի գլխին, երբ ոչ միայն հանրությունն է հանպատրաստից լսում կարևոր ձևակերպումները, այլև  իշխանությունը՝ իր ողջ կազմով՝ ամենայուրայիններից մինչև ուժայիններ, որպես թարմ լուրերի թողարկում են դա ընկալում։

Ի՞նչ պետք է հակակշռենք այս իրականությանը։ Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ հասկանում են վերը նշված կետերի կարևորությունը, կենսական ռիսկերը։ Հայաստանում հազարավոր մարդիկ պատրաստ են սրճարաններից և խոհանոցներից դուրս սրա մասին բարձրաձայնել, և թերևս առնվազն հարյուր հոգի այս պահին կարող է տարբեր ֆորմատներով, մասնագիտորեն, բացել այս կետերը և համբերատար ու մատչելի նկարագրել ռիսկերը։ Եվ առաջարկել լուծումներ։ Առաջարկել ելքեր։ Ուղղակի պետք է դադարեցնել՝ սևեռվել մանր հարցերի վրա, պետք է կարևորը տարբերել անկարևորից։ Պետք է  օգնել հասարակությանը՝ դուրս գալ մանիպուլյատիվ լրահոսի խեղդող օվկիանոսից։ Պետք է ձևավորել հիմնական հարցերի դոմինանտ հոսանքը։ Սա իսկապես շատ լուրջ ռեսուրս է, որպեսզի որոշ ժամանակ հետո հասնել ռիսկերի հանրային լայն ընկալմանը, և հասնել հանրային նոր պահանջների լայն ձևակերպմանը. գործ՝ դատարկախոսության դիմաց, արդյունք՝ անցյալը վատաբանելու փոխարեն, կանխատեսելիություն՝ անակնկալ աղետների փոխարեն։

Այս մթնոլորտը ստանալուց հետո, քաղաքական լուծումները դառնալու են տեխնիկական խնդիր։ Դեպի այս մթնոլորտ տանող ճանապարհին և հետո այդ մթնոլորտում շատ կարևոր է իշխանության մեջ գտնվող  գիտակից անհատների և շրջանակների հետ կապը՝ կլինի բանավեճ, թե համակարծիքություն, էական չէ։ Էականն այն է, որ իշխանության ներսի շրջանակների հետ ձևավորվի ընդհանուր օրակարգ։ Սա պետության շահն է պահանջում, սա առողջ բանականությունն է պահանջում։ Իսկ իշխանության այն շրջանակները և անհատները, որոնք համառորեն կմնան 2018-ի մայիսի «խելքին», ուղղակի կդառնան իշխանություն՝ իրենք իրենց համար, և նոր սոլիդ իշխանության տեխնիկական լուծումների փուլում մեկընդմիշտ մոռացության կմատնվեն։

Որքանով ես տեղյակ եմ (որոշին՝ մասնակից), իրարից անկախ՝ այսօր բարձր գրագիտություն և մեծ փորձ ունեցող տարբեր անձիք և շրջանակներ քննարկումների և երկրի մոդեռնիզացիայի ծրագրերի մշակման աշխատանքներով են զբաղված։ Բնականաբար, դրանք չեն կարող մնալ աշխատասենյակներում, և մի պահից դառնալու են հանրային սեփականություն․ բացվելու են  մասնագիտական, փորձագիտական, քաղաքական, հանրային շրջանակների և, իհարկե, հասարակության առաջ։ Սա պետք է արագացնել, որովհետև կա մի գործոն, որը ճնշում է զուսպ լավատեսությունը. դա ժամանակի գործոնն է։ Կհասցնե՞նք, թե այսօրվա մթնոլորտը, ռեպրեսիվ մեքենան, տոքսիկ խմբերի ուժեղացող ազդեցությունը և իհարկե, իշխանության պատկերացումերի պարզունակությունը և անկանխատեսելիությունը կգտնվեն ավելի ուժեղ և ճանապարհ կբացեն դեպի աղետ։ Չգիտեմ։ Բայց մի բան հստակ է. այսօր դարձյալ լուծումը ճանապարհ փակելն է. դեպի աղետ տանող ճանապարհը։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}