Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հայտարարություն է տարածել՝ լիազորությունները վայր դնելու մասին։
«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ
Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։
Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։
Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։
Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»,- գրել է Տրդատ Սարգսյանը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 1 շաբաթ առաջ։
Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին