«Օսկար»-ին Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը: Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում հենց այդ ֆիլմն է ընտրվել։
«Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝
Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:
Նախքան ընտրությունը հայտարարվել էր «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգին մասնակցելու համար հայտերի ընդունում, որն ավաևտվել էր սեպտեմբերի 1-ին։
«Օսկար» մրցանակաբշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին։
Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:
Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:
Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան