ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
Այսօր ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակներում Սյունիքի մարզի զինկոմիսարիատը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Զինկոմիսարիատում իրականացվում են պահեստազորի ներգրավմամբ զորքերի լրահամալրման աշխատանքներ:
Աղբյուրը նաև նշում է, որ զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա: Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը:
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ևս բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Սահմանված ժամկետներում զորամիավորման զորամասերն իրականացրել են ռազմերթ դեպի կիրառման շրջաններ, խաղարկվել են մարտական գործողություններին մոտ իրավիճակներ: Ռազմերթին օժանդակել է ռազմական ոստիկանությունը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ տեղաշարժը: Բացազատվել է տեղեկատվական կետ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում
- Զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին. ՊԲ
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն
- Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն
- Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն