Նավթի համաշխարհային գները նվազել են
Բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,56%-ով՝ հասնելով բարելի համար 64,41 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 0,48%-ով՝ կազմելով 58,36 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա