Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց լիազորությունները դադարեցնելու հիմքերը. «Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ»։
Նա նշեց, որ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մեկը Հրայր Թովմասյանի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի՝ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։
«Այդ հարաբերությունները կարող են օբյեկտիվ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։ Մյուս հիմքը մարտի 1-ի վերաբերյալ նախկին տարբեր կարծիքներ հնչեցնելն է»,- նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։
Հարակից հրապարակումներ`
- ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին
- Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
- «Իմ քայլը»-ը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Մակունց
- ԱԺ նախագահի հայտարարությունները վտանգում են դատարանի անկախությունը. Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին