Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
«Մենք այսօր քննարկում ենք անձի խնդիր, ես ստիպված եմ ծանուցել, որ այստեղ անձի հարց չկա»,- այս մասին այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ժամանակ։
Նա շեշտեց, որ ցանկացած գործընթաց պետք իրականացվի օրենքի շրջանականերում. «Մենք պետք է համակարգային լուծում տանք, այսօր այստեղ դրված է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը, բայց մենք ոնց որ շեղվել ենք մեր օրակարգից։ Մեզ համար Հրայր Թովմասյանը չի կարևոր, այլ որ խնդիրը լուծվի բացառապես ՍԴ օրենքի մասին շրջանակներում»։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը արձագանքեց, որ անձինք կարևոր են ՍԴ-ում. «Իհարկե այսօրվա քննարկման առարկան պետք է իրավական հիմքեր ունենա, բայց չմոռանանք, որ անձինք կարևոր են»։
Նիստի ավարտին քվեարկության արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
- Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
- «Իմ քայլը»-ը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին