ԵԽ-ն խորհրդատվական ծառայությունների համար տենդեր է հայտարարել՝ ՀՀ դատական բարեփոխումներին աջակցելու համար
Եվրոպայի խորհուրդը տենդեր է հայտարարել և հայտեր է ընդունում ազգային և միջազգային խորհրդատվական ծառայություններից՝ Հայաստանի դատական բարեփոխումներին աջակցելու շրջանակներում։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԵԽ կայքում։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԽ-ն ներկայումս իրականացնում է «Աջակցություն դատական բարեփոխումներին. Հայաստանում դատական համակարգի անկախության և արհեստավարժության բարձրացում» նախագիծը: Այս համատեքստում, այն փնտրում է միջազգային և ազգային պրովայդերներ, որպեսզի Հայաստանում իրավական և դատական բարեփոխումների ոլորտում խորհրդատվական ծառայություններ մատուցվեն, որոնք ԵԽ կողմից կպահանջվի ըստ անհրաժեշտության հիմունքներով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 10-ը։