Անիի ավերակներում հսկողություն կիրականացվի՝ հայ զբոսաշրջիկներին թույլ չտալու ծածանել Հայաստանի դրոշը
Կարսի նահանգապետի և ժանդարմերիայի անվտանգության ուժերի կողմից ընդունված որոշման արդյունքում Կարսի նահանգի Անիի ավերակների տարածքում սահմանվում է 24-ժամյա հսկողություն, որպեսզի այնտեղ այցելող հայ զբոսաշրջիկներն այլևս հնարավորություն չունենան ծածանել Հայաստանի դրոշը։
Ինչպես գրում է haberler-ը, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» ղեկավար Գոկսել Գուլբեյն ասել է, որ տարիներ շարունակ հայ զբոսաշրջիկները գնում են Կարսում Անիի ավերակներ, Վանի Ախթամար կղզի, Արարատ լեռ ու այնտեղ ծածանում Հայաստանի ու Ղարաբաղի դրոշները։
Գուլբեյը կոչ է արել մյուս նահանգներին ևս հետևել Կարսի օրինակին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել
- 2018թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան