Դոնալդ Թրամփը՝ ՄԱԿ-ում․ Ապագան պատկանում է հայրենասերներին, ոչ թե գլոբալիստներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ այսօր մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74 նստաշրջանում։
Թրամփը հայտարարեց, որ իմաստուն առաջնորդներն առաջինը կարևորում են իրենց ժողովրդին և երկրներին. «Ազատ աշխարհը պետք է պահպանի իր ազգային հիմքերը. չպետք է փորձի դրանք ջնջել կամ փոխարինել»:
«Ապագան պատկանում է ինքնիշխան և անկախ պետություններին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին, հարգում են իրենց հարևաններին և հարգում են տարբերությունները, որ յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ և եզակի է դարձնում»,-ասաց Թրամփը։
Նա խորհուրդ տվեց անդամ երկրներին. «Եթե ուզում եք ազատություն, հպարտացեք ձեր երկրում: Եթե ցանկանում եք ժողովրդավարություն, շարունակեք ձեր ինքնիշխանությունը: Եթե ցանկանում եք խաղաղություն, սիրեք ձեր ժողովրդին»:
Թրամփը նաև իր ելույթն օգտագործեց Չինաստանի և Իրանի վրա հարձակումների համար, Չինաստանին՝ իր «անարդար» առևտրային պրակտիկայի պատճառով, իսկ Իրանին՝ «աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր լինելու համար»:
Թրամփը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են գործարք կնքել՝ իրենց առևտրային վեճին վերջ տալու համար: Իրանին Թրամփը քննադատեց նաև Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման համար ու նշեց, որ ճիշտ է արել, որ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս է եկել։
Թրամփն անդրադարձավ նաև բաց սահմանների համար պայքարող ակտիվիստներին, այն անվանելով «չարի» օրակարգ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան