«Հրապարակ». Փաշինյանը որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը և բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։ Այդ սկզբունքով Վալերի Օսիպյանին, որի ազատումը կառավարության աշխատակազմի ղեկավարը բացատրում էր նրա վատ աշխատանքով, նշանակեց գլխավոր խորհրդական, երեկ էլ իր օգնական նշանակեց աղմկոտ պատմություններից հետո 3 շաբաթ առաջ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայության նախկին պետ Սուրեն Ղամբարյանին։
Դրան նախորդել էին Ղամբարյանի և մյուս աշխատակիցների միջև անառողջ մթնոլորտի մասին մամուլի հրապարակումները, իսկ Ղամբարյանի և իր նախկին տեղակալ Արսեն Օհանյանի միջև հրապարակային կոնֆլիկտ կար։ Ղամբարյանը հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: