Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները:
Պաշտպանության բանակից հայտնում են, որ զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Հիշեցնենք, որ ուսումնավարժական հավաքներն ու պարապմունքները կանցկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը։
Ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացմամբ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում, նախորոշել զորահավաքային նախապատրաստության միջոցառումների առաջնահերթությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա