ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
«Առաջիկայում մեր խմբակցությունը նիստում կքննարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը և դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ»,- այս մասին այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրանց որոշումը, պատգամավորի խոսքով, կհրապարակվի առաջիկա մեկ-երկու օրերին։
«Մեր խմբակցությունը խորհրդարանում դեմ էր քվեարկել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի առաջադրմանը։ Մենք ունեինք մեր հիմնավորումները՝ նա չէր համապատասխանում այդ չափորոշիչներին և չէր կարող լինել ՍԴ նախագահ։ Ինչ վերաբերում է հիմա ներկայացված փաթեթին։ Բնականաբար, մենք լսեցինք ձեր բոլոր հիմնավորումները։ Մի բան կասեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կաշկանդված չի եղել ոչ քաղաքական, ոչ իրավական խնդիրներով», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նա հավելեց, որ այս հարցում սուբյեկտվիզմ չպետք է լինի։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին
- Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին