Շատ տարօրինակ էր. Դավիթ Տոնոյանը՝ դիվերսիոն փորձի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՊԲ դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձին՝ նշեց, որ չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի ակտիվությունը։
Նրա խոսքով՝ դիվերսիան տարօրինակ է եղել. «Թե գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ»։
Այնուհետև նախարարը հեգնանքով ավելացրեց. «Միգուցե մոլորվել են»։
Հարցին՝ ո՞րն է լինելու հայկական կողմի պատասխանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Այս պահին մենք պատասխան տալու չունենք, հակառակը՝ մեր հումանիտար պարտքը կատարել ենք, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»:
Նա նաև ասաց, որ այս պահին վերլուծություն են կատարում՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել. «Նորից կրկնում եմ՝ թե ժամի առումով, թե ներգրավված թվաքանակի, թե իրենց գործողությունների առումով, շատ տարօրինակ բան է կատարվել»։
Պաշտպանության նախարարը նշեց, որ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ հակառակորդը չեզոք գոտում թողել էր մեկ դիակ, և ժամը 19.00-ի սահմաններում արդեն փոխանցված է եղել ադրբեջանցի զինծառայողի դիակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցու դին դուրս է բերվել շփման գծից
- Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահել էր հատուկ նշանակության բրիգադի
- Ադրբեջանական կողմը հրապարակել է դիվերսիոն փորձի ժամանակ սպանվածի անունը
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան