Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գոհ է ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժության արդյունքներից։
Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ այսպիսի վարժանքներ, երբ հազարավոր մարդկանց ներգրավվում են զորահավաքային վարժանքների, երբևէ չեն եղել:
«Ես շատ շնորհակալ եմ բոլորին, քանի որ ընդամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր, սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված մասնակցության նման ցուցանիշը, նախարարը նշեց՝ բացատրական ու տեղեկատվական աշխատանքներով:
Նրա խոսքով՝ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զորահավաք չի հայտարարվել, զինապարտներ չեն զորակոչվել:
«Ապրիլյան գործողությունների ժամանակ Երկրապահն ու այլ հասարակական կազմակերպություններն ուղղակի կամավոր իրենց ցանկությունն են հայտնել ներգրավվելու մեր հայրենիքի պաշտպանության, Արցախի պաշտպանության գործին»,- ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանը միաժամանակ նշեց, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան։ Իրականում, ըստ նրա, ստուգվում է կետրոնացված կառավարման համակարգը, ստուգվում են մեր զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները:
«Մենք ստուգում ենք այն տրանսպորտային միջոցները, որոնք կցագրված են, արդյոք առկա՞ են, կամ տեխնիկապես պատրա՞ստ են գործողություններ իրականացնելու: Այս ամենը, ինչը հիմա արվում է, իրականում աննախադեպ է: Անհանգստանալու կարիք չկա»,- ընդգծեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ սցենար է խաղարկվում այս զորավարժություններում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Հաշվեք՝ «Ապրիլյան+» սցենար»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին. ՊԲ
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն
- Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն
- Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան