ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ
ԵՊՀ-ն այսօր գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու էր համալսարանում ստեղծված իրավիճակը։ Արտահերթ նիստ հրավիրվել է գիտխորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Գիտխորհրդի անդամ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ի սկզբանե եղել է ուսանողների կողմից։
Գիտխորհուրդին ներկա էին շուրջ 80 անդամ, որի մեծ մասը դեմ քվեարկեց և օրակարգն այդպես էլ չհաստատվեց։
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է քվեարկել, որպեսզի օրակարգը հաստատվի և լսվի։
«Օրակարգի մերժումը չի բխում գիտխորհրդի դերի ու նշանակության շահերից»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան