Իսրայելի նախագահը Նեթանյահուին ու ընդդիմադիր Գանցին առաջարկում է ձևավորել միասնության կառավարություն
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մտադիր է սեպտեմբերի 17-ի արտահերթ ընտրություններում հաղթողներին համոզել՝ ազգային միասնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մեջ: Այս մասին Ռեուվեն Ռիվլինն ասել է նախօրեին Բենյամին Նեթանյահուին և Բեննի Գանցին՝ իշխող կոալիցիայի ձևավորման վերաբերյալ Երուսաղեմում խորհրդակցությունների ժամանակ։ Այս մասին գրում է euronews-ը։
Արտահերթ ընտրությունների արդյունքներից հետո Նեթանյահուի Լիքուդ և Բեննի Գանցի Կահոլ-Լավան կուսակցություններն ստացել են ամենաշատ թվով ձայներ, սակայն նրանցիցի և ոչ մեկը չկարողացավ ապահովել մեծամասնություն՝ կառավարություն կազմելու համար։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, նախատեսված է երկու կուսակցությունների բանակցող թիմերի հանդիպումը և Նեթանյահուի ու Գանցի առանձնազրույցը՝ նախագահական նստավայրում։
Նշենք, որ ընտրություններից հետո Նեթանյահուն կոչ արեց Գանցին ձևավորել միասնության կառավարություն, սակայն Գանցը հրաժարվեց՝ նշելով, որ ինքը կձևավորի կառավարություն։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում
- Արաբական կուսակցությունները պաշտպանում են Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
- Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
- Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է անում լայն կառավարություն կազմել
- Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել