ՀՀ քաղաքացիները Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման տոմսերը կարող են գնել 20-ից 30 շվեյցարական ֆրանկով
Հոկտեմբերի 12-ին` Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցում գտնվող «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ տուրի Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ-ից հայտնում են, որ Լիխտեյնշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը խաղի օրը՝ մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝ ժամը 14։00-ից մինչև 19։30 (տեղական ժամանակով)։
Հայկական կողմին հատկացվել է «Ռեյնպարկ» մարզադաշտի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերի արժեքն է 20-ից 30 շվեյցարական ֆրանկ: Տոմսերը գնելուց անպայման պետք է ներկայացնել ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան