Պուտին-Ալիև հանդիպումը տեղի կունենա Սոչիում
Վալդայան ակումբի նիստը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նիստին մասնակցելու են մի քանի երկրների առաջնորդներ։
«Նստաշրջանի մասնակիցներն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հորդանանի թագավորը, Ղազախստանի նախագահը, Ֆիլիպինների նախագահը»,-գրում է «ՏԱՍՍ»-ն ու ավելացնում, որ նիստի մասնակիցները հանդես կգան ելույթներով։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Սոչիում գտնվող իր բոլոր գործընկերների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին