Վանաձորում մսի վաճառակետի գործունեություն է կասեցվել
Վանաձորում հայտնաբերվել է օրենքի խախտումով գործող մսի վաճառակետ՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետների անակնկալ այցի ժամանակ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Ա/Ձ Գառնիկ Գևորգյանի վաճառակետում (նախորդ այցերի ժամանակ միշտ փակ է եղել), արձանագրվել են մսի իրացման նորմերի շեղումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, առկա մսեղիքի ողջ խմբաքանակը հանվել է վաճառքից: Տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո ՍԱՏՄ պատասխանատուները մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ կազմակերպված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում կատարված պարբերական այցերի արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի շուկայի մսի տաղավարներում տիրող իրավիճակի մասին
- Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում որոշ խախտումներ են արձանագրվել. ՍԱՏՄ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան