Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահել էր հատուկ նշանակության բրիգադի
«ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։
Ըստ այդմ՝ դիվերսիոն հարձակումը հենց այս բրիգադի զինծառայողներին էր վստահվել, սակայն ՊԲ դիրքապահներին հաջողվեց այն հետ մղել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Ավելի մանրամասն նկարագրություն արել և տարածել է Ալեն Ղուլյանը.
«Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը եւ հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։
Քանի որ լուսանկարը սեւ ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկար, որտեղ մանրամասն երեւում է համազգեստը։
Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։
1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ
2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ,դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ եւ այլն )
3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Ու թեև ադրբեջանական որոշ աղբյուրներ փորձեցին Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովին ներկայացնել որպես մոլորված, դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը հրապարակել է դիվերսիոն փորձի ժամանակ սպանվածի անունը
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին