
Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկ Հարությունյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարար (1999-2003), ՀՀ ոստիկանապետ (2003 - 2008 թթ), ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ։