ՔԿ. Հայկ Հարությունյանի մահվան և դրա նախորդող օրվա ընթացքում որևէ անձ նրա առանձնատուն մուտք չի գործել
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ տեսագրությունը ենթարկվել է զննության:
«Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,-նշում են ՔԿ-ից։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկ Հարությունյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարար (1999-2003), ՀՀ ոստիկանապետ (2003 - 2008 թթ), ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. ՔԿ
- Հայկ Հարությունյանի մահվան փաստով՝ հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը. ՔԿ
- Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին