«Իրատես». Միջակ իրավաբանի համբավ ունեցող Վլադիմիր Վարդանյանին իշխանությունները խոստացել են ՍԴ նախագահի պաշտոնը
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին ժամանակին ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել Հրայր Թովմասյանը և ցայս «порядочный» մարդու համբավ ուներ, վերջին շրջանում գերակտիվ պահվածք է որդեգրել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործում` ցուցանելով, որ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանի քավորն է (Վարդանյանի քավորն էլ` ՍԴ դատավոր Արամ Դիլանյանն է, իսկ սանիկը` Արարատ Միրզոյանը), որ Հրայր Թովմասյանը ականջալուր չի եղել ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմումին, ու որ` Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու մասին օրինագիծը ամենաարդար բանն է աշխարհում:
Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի. «Վահե Գրիգորյանն այլևս իշխանությունների ֆավորիտը չէ, նա իշխանություններին մի շարք հարցերով «подстава» է արել, իսկ Վ. Վարդանյանը հասկանում է դա»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում