Նախորդ տարի Հայաստանում հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է
2018թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 4 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։
Ըստ աղբյուրի՝ երեխաներից 2-ը հայտնաբերվել են Երևանում, մեկը՝ Լոռու, մեկը՝ Կոտայքի մարզերում: Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 3-ը 14-15 տարեկան է, 1-ը՝ 16-18 տարեկան:
Նշենք, որ թեև 2017 թ-ին հաշվառվել է 2 անչափահաս, այդուհանդերձ, մուրացիկ երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է։ Այսպես, 2010 թ-ին Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7, 2015-ին՝ 8, 2016-ին` 13 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա: