Մոսկվայում կայացել է Կարեն Հովհաննիսյանի «Հերոսը» ֆիլմի պրեմիերան
Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում կայացել է Կարեն Հովհաննիսյանի «Հերոսը» ֆիլմի պրեմիերան: Մարտաֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Պետրովը, Վլադիմիր Մաշկովը և Սվետլանա Խոդչենկովան:
Ֆիլմը երիտասարդի մասին է, որը ուսուցում է անցել հատուկ դպրոցում, որտեղ պատրաստում են արտաքին հետախուզության գործակալների: Գլխավոր հերոսին անսպասելի զանգահարում է հայրը և հաղորդում, որ իր նկատմամբ որս են սկսել: kulturomania.ru-ի հաղորդմամբ, պրեմիերային ներկա են եղել Քրիստինա Ասմուսը, Ստաս Բոնդարենկոն, Սաբինա Ահմեդովան, Միխայիլ Գալուստյանը և կինոարդյունաբերության այլ ներկայացուցիչներ:
ՄԵծ վարձույթ ֆիլմը դուրս կգա սեպտեմբերի 26-ին:
Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի հունիսի 26-ին Գյումրիում։ Երևանում հաճախել է հեռուստառեժիսուրայի դասընթացների։ Նկարահանել է «Դռները դեպի քեզ» կարճամետրաժ ֆիլմը։ Մոսկվայում սովորել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանում (Յուրի Գրիմովի արվեստանոց)։ Որպես երկրորդ ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր աշխատել է Գրիմովի հետ, մասնակցել մի քանի երաժշտական տեսահոլովակների ստեղծմանը, մասնավորապես՝ «Հավաքորդը» ֆիլմի հոլովակի հեղինակն է։ 2003 թվականից աշխատել է «Ցենտրալ Պարտներշիփ» ընկերությունում որպես մոնտաժի ռեժիսոր։ Որպես ռեժիսոր առաջին նկարահանած ֆիլմը «Ես մնում եմ» ֆիլմն է։
2017 թ. ռուսական «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակաբաշխությունում «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգում հաղթել է Կարեն Հովհաննիսյանի «Կլիմ» ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան