«Գրչագրությունը Ամբերդում»
Սեպտեմբերի 28-ին, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում նախատեսվում է «Գրչագրությունը Ամբերդում» խորագրով միջոցառում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ ազդագրերի վրա կներկայացվեն կրկնօրինակներ՝ մեզ հասած հայերեն ամենահին ձեռագրից՝ Վեհամոր Ավետարանից (VIIդ․), Մոմիկի Ավետարանի հիշատակարանից և մեկ էջ՝ շղագիր տեքստ։ Գեղանկարիչ Սևադա Պետրոսյանը վարպետաց դաս կանցկացնի:
Միջոցառման մասնակից աշակերտներին կառաջարկվի թիմային աշխատանք՝ «Գրիր և ներկիր ինքդ» խորագրով: Ավագ խմբի աշակերտներին կտրամադրվեն մաքուր թղթեր և նրանք կփորձեն ներկայացված տառաձևերով գրել բառակապակցություններ, անուններ։ Կրտսեր տարիքի աշակերտներին կտրամադրվեն նախապես արտանկարված կամ արտատպված տառաձևերով տառեր և տեքստեր, որպեսզի նրանք ներկեն գծանշված տառերը և կարճ տեքստերը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան