ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին:
Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, ով դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարևորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։
Հարուցված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան հարցադրումներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին