Արթուր Դավթյան. Կան դատավորներ, որոնք թույլ են տալիս օրենքի էական խախտում
«Ես երբեք որևէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել, իմ պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Վարչապետի՝ պատերի տակ վնգստացող դատավորների մասին հայտարարության հետ կապված դատախազն ասաց. «Իմ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս այդ հարցին անդրադառնալ կամ մեկնաբանել: Մենք հաստատում ենք մեղադրական եզրակացություններ, գործեր ենք ուղարկում դատարան: Ունենում ենք դատավորներ, որոնք, մեր կարծիքով, կայացնում են հիմնավոր, օրինական դատական ակտեր, մենք համաձայնվում ենք այդ դատական ակտերի հետ, կան դատավորներ, որոնք մեր կարծիքով, կայացնում են անհիմն, անօրինական դատական ակտեր, մենք բողոքարկում ենք այդ դատական ակտերը: Կան դատավորներ, որոնք գործի քննության ընթացքում կամ ակտ կայացնելիս թույլ են տալիս օրենքի էական խախտում, որի հիման վրա մենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներ ենք նախաձեռնում, կան դատավորներ, որոնք հանցավոր արարք են դրսևորում, մենք այդ փաստերով հարուցում ենք քրեական գործեր»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան