Դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը սկսվում է ստորին պալատում: Այս մասին գրում է euronews-ը։
Թրամփի հակառակորդների կարծիքով, նախագահը կարող էր փորձել հնարավոր դարձնել իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու հետաքննությունը՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության դիմաց:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ նախագահի գործողությունները ցույց են տալիս, որ նա «դավաճանել է իր երդմանը և վտանգված է ազգային անվտանգությունը: Նախագահն արդեն խոստովանել է, որ խնդրել է Ուկրաինայի առաջնորդին ձեռնարկել որոշ գործողություններ, որոնք կարող են բերել նրան քաղաքական դիվիդենտներ: Սա ցույց տվեց բոլորիս այն անազնվությունը, որ նախագահը այդպիսով դավաճանել է մեր ընտրության կարգը»:
Նշենք, որ Հանթեր Բայդենը սկսել էր աշխատել ուկրաինական Burisma գազային ընկերությունում 2014թ.-ին: Նրա անունը, ինչպես գրել են մի շարք լրատվամիջոցներ, կարող է լինել կոռուպցիոն գործով ամբաստանյալների թվում, որը վարում էր այդ ժամանակվա գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը: Շոկինը, սակայն, հեռացվեց աշխատանքից:
Ջո Բայդենը սատարել է կուսակցության անդամների գործողություններին. «Նախագահը պետք է դադարեցնի խոչընդոտել այս հետաքննությունը և նրա հնարավոր վարքագծի վերաբերյալ այլ դատավարությունները»:
Դոնալդ Թրամփը կատարվածը անվանել է կախարդների որս և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպելով Իրաքի նախագահի հետ, վստահություն է հայտնել, որ դեմոկրատների կողմից իմպիչմենտի գործընթաց սկսելը միայն օգուտ կտա իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում