«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում անհանգիստ են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում անհանգիստ են. հնարավոր է` չկարողանան ապահովել ձայների այն քանակը, որը կպահանջվի հաստատելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:
Մեր տեղեկություններով` իշխանականները երեկ առավոտյան հավաքվել են Լ. Մակունցի սենյակում և քննարկել հարցը, որ նախագծին կողմ քվեարկելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություն ունեն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, իսկ ԲՀԿ-ն, ըստ ամենայնի ազատ քվեարկություն կհայտարարի:
Իշխանական խմբակցության ղեկավարությունը վստահ չէ նաև, որ իրենց թիմակից 88 պատգամավորները ևս միաձայն կողմ են քվեարկելու նախագծին: Բանն այն է, որ նախագիծը քվեարկվելու է փակ-գաղտնի ռեժիմով: Հավելենք, որ Հրայր Թովմասյանին «գահընկեց» անող օրինագիծը երեկ մոտ երկու ժամ քննարկվելուց հետո Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ ու ներկայացվեց առաջիկա քառօրյայի հաստատմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում