Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը սկսում է կրթական նոր տարին
Բեյրութի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանն այսօր սկսում է կրթական նոր տարին։ Այս մասին տեղեկանում ենք վարժարանի ֆեյսբուքյան էջից։
Նախքան ուսումնական տարվա մեկնարկը, տեղի է ունեցել ուսուցչական ընդհանուր ժողով, վարժարանի տնօրենն ասել է, որ անցած տարի մեկնարկած կրթական բարեփոխումների եռամյա ծրագիրը բարեհաջող են իրականացնում, պետք է շարունակեն համագործակցությունը համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ուսուցիչների վերապատրաստելու համար, գործելու են դասերի ավարտից հետո ուսումնական ծրագրերը, շաբաթօրյա խմբակները, նոր թափ պետք է հաղորդեն հայերեն կրթական ծրագրերին, համակարգչային գիտությունների ուսուցմանը։
Բեյրութի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը գործում է 1939 թվականին։