Պավլիկ Մանուկյան. Էլի ես մնում եմ նույն ապստամբը
«Ես չգիտեմ՝ մարտավարության ինչպիսի դիրք են ընդունել, բայց ինձ շատ է հետաքրքրում դատարանի մարտավարությունը, թե ինչու է մինչև այժմ Արմեն Բիլյանը կալանքի տակ»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանն ասաց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը՝ դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին։
Նա նշեց, որ պարզ երևում է, իր հայտարարության մեջ էլ նշել է, որ պատահական կրակոցի հեղինակը Արմեն Բիլյանը չէ։
«Մինչև հիմա դատավարության ընթացք տանում է նրան, որ փաստացի ապացուցում է, որ Արմեն Բիլյանը նույնիսկ ներկա չի եղել այդտեղ։ Բայց փաստացի, անհարկի Արմենի խափանման միջոցը չի փոխվում։ Արդարադատությանն ամենևին չխանգարող մի բան։ Չեմ վախեցել ապստամբությունից, ոչ մահվանից և ոչ էլ ճիշտն ասելուց։ Ընդհակառակը, ես դատարանում էլ հայտարարում եմ, եթե հարկ լինի, եթե այս իշխանությունները կշարունակեն նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես մնում եմ նույն ապստամբը։ Բայց խնդրում եմ դատարանին՝ ուշադրություն դարձնի, անհարկի այս կալանքը այսպես չի կարելի, հետագայում, որ բացահայտեք Արմեն Բիլյանի անմեղ լիելը, ի՞նչ է լինելու։ Այսքան երկար կալանքի տակ մնալը ինչումն է խնդիրը»,- ասաց Պ. Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ից Լամբարյանը չպատասխանեց, թե ով է կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը