ՀՔԾ պետի տեղակալ. Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան
«Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան, որքան ինձ հայտնի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, նա պատասխանեց. «Հրապարակումը Հատուկ քննչական ծառայության կողմից չի իրականացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, որը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը փոձել է ստիպել Հայկ Հարությունյանին, որ ցուցմունք տա, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:
Քննական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն գրություններ է ուղարկել երկու խմբագրություններ
- Հայկ Հարությունյանի մահվան փաստով՝ հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը. ՔԿ
- Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան